ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Տոներից հետո աճել է ՌԴ նախագահի վարկանիշը

Տոներից հետո աճել է ՌԴ նախագահի վարկանիշը
19.01.2014 | 14:17

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը Ամանորի տոներից հետո աճել է 6%-ով: Դա պայմանավորված է նախորդ տարվա վերջում պետության ղեկավարի քաղաքական ակտիվության և Վոլգոգրադի ահաբեկչական հարձակումներից հետո բնակչության հոգեբանական ամրապնդման հետ` ասել է «Հանրային կարծիք» ֆոնդի նախագահ Ալեքսանդր Օսլոնը:

Հունվարի 11-12-ը բնակչության շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի օրը, ապա Վլադիմիր Պուտինի օգտին կքվեարկեր ընտրողների մոտ 49%-ը (43% կլիներ 2013-ի դեկտեմբերի 1-ին): Նախագահի վարկանիշի հետ աճել է նաև երկրի նախագահի հանդեպ հարցվածների վստահության մակարդակը: Ըստ 59% մասնակիցների կարծիքի, Պուտինն իր պաշտոնում լավ է աշխատում, մինչդեռ դեկտեմբերին նման կարծիք ուներ հարցվածների 52%-ը: Հարցումն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության 100 բնակավայրերում, 1500 մասնակիցների միջև:

Օսլոնը, մեկնաբամնելով Պուտինի անձի նկատմամբ ձայների նման աճը, նշել է, որ դա կախված է ոչ միայն տարվա վերջում Սիրիայի նկատմամբ նրա գործողությունների, այլ նաև հարցազրույցների հետ, որոնք մեծ ազդեցություն են ունենում ոչ միայն վերնախավի աշխատանքի, այլև հասարարակական լայն շերտերի վրա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1816

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ